«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի «ընդդիմադիր» պահվածքը թիմում նյարդային արձագանք է առաջացրել։ Նրան ֆրակցիայում չեն սիրում։ Նրա հետ շփվում է սորոսականների մի մասը միայն, նա, կարելի է ասել, միայնակ գայլի կարգավիճակում է, շփվում է Սոնա Ղազարյանի, Մարիա Կարապետյանի, Թագուհի Ղազարյանի, երբեմն էլ՝ Լենա Նազարյանի հետ։ ՔՊ-ականների մի խումբ Թորոսյանի հարցով անգամ դիմել է Փաշինյանին՝ ակնարկելով, որ նրա պահվածքն իր նկատմամբ դրսեւորած ներողամտության հետևանք է։ Խոսքը քովիդի դեմ պայքարի հետ կապված վատնումների քրեական գործի մասին է, երբ նախարարն Արսեն Թորոսյանն էր։ Մանրամասները՝ թերթի համարում: |