ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է միավորվեն մեկ նպատակի շուրջ». Շարմազանով
15:18, 08.06.2023 | mamul.am
2201 | 0

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Եվ Հայաստանի քաղաքացիները, և քաղաքական դաշտը, և սփյուռքայությունը պետք է միավորվեն մեկ խնդրի համար՝ ազգակործան պատուհաս և կապիտուլյանտ Նիկոլի ռեժիմի հեռացման համար։
Նիկոլը քանդում է Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, Եկեղեցին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ազգային ինստուտները։
Նա քանդում է նաև հայ-ռուսական երբեմնի դաշնակցային հարաբերությունները՝ Ռուսաստանը համարելով սպառնալիք։
Հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է միավորվեն մեկ նպատակի՝ Նիկոլի հեռացման շուրջ։
Պետք է համազգային համախմբումով կանգնեցնել Հայաստանի և Արցախի գահավիժումը։
Այլ լուծում չկա։
Նիկոլիզմն այլևս ոչ միայն հայաստանյան և արցախյան, այլ նաև համահայկական սպառնալիք է։
«Արարատյան ալյանսի» համաժողով։
Ք. Գելենջիկ, 07.06.2023»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր