ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 386.35, EUR 413.47, RUB 4.00, GBP 477.57
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
15:36, 08.06.2023 | mamul.am
1814 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև կայացել են նեղ ու լայն կազմերով նիստերը: Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: «Այսօրվա մեր հանդիպումը տեղի է ունենում Անկախ պետությունների համագործակցության Կանոնակարգի ընդունման 30-ամյակի տարում և այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ հիմնադրումից ի վեր հետևողականորեն հանդես է գալիս մեր միավորման շրջանակներում՝ ԱՊՀ կանոնադրությամբ ամրագրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան փոխշահավետ և հավասար համագործակցության համակարգված զարգացման, ինչպես նաև դրա գործունեության արդյունավետության և գործնական ազդեցության բարձրացման օգտին։

Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում Համագործակցության շրջանակներում այս տարի կատարված աշխատանքը համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման տեսանկյունից: Նաև գոհունակությամբ նշեմ, որ այսօրվա հանդիպման օրակարգում ընդգրկված փաստաթղթերի ցանկն ընդգրկում է մեր երկրների կենսագործունեության լայն շրջանակ, որոնց արդյունավետ իրականացումը, ի վերջո, ուղղված է փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների բարեկեցության և կյանքի որակի բարելավման»,- մասնավորապես նշել է Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր