ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հայաստանի անունից որոշում կայացնողները վաղը Հայաստանում չեն ապրելու». Սևակ Հակոբյան
17:12, 08.06.2023 | mamul.am
2808 | 1

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «Շատ ինտենսիվ խոսում են հանձնելու մասին, էնքան են ասել անկլավ, գյուղեր ենք հանձնելու, որ արդեն մարդկանց մեջ արմատանում է դա որպես անխուսափելի բան, արդեն կարծես հոգեբանորեն տրամադրվել են հանձնելուն։ Բայց ժողովուրդ ջան, հանձնել-չհանձնելու թույլտվություն տվողը դու ես, դու տենց բա՞ն ես թույլ տվել, ինչ-որ ոչ մեկս չի հիշում։
Արարատ Միրզոյանն ասում է՝ մենք Արցախի ժողովրդի անունից բանակցելու մանդատ չենք ստացել։ Ոսկեպարի, Բաղանիսի, Տիգրանաշենի և բոլոր այն գյուղերի բնակիչները, որ հանձնում եք, ձեզ դրա համար մանդատ տվել ե՞ն։ Չասեք ընտրություններում ձայն են տվել, որովհետև ընտրությունները լրիվ ուրիշ բանի մասին էին, ուրիշ բովանդակություն էր։ Էնքան էիք ոգևորվել, որ ասում էիք՝ Նիկոլին ձայն տվեք, որ Շուշին հետ բերենք։ Հիմա ասում է՝ չկա էդպիսի գյուղ, որ կարող եմ հանձնել ու պրոբլեմ լինի։ Նախ ինչ մինչ օրս հանձնել ես, զաթո պրոբլեմ է։ Երևի ձեր տներում ու դաչաներում ոչ մի պրոբլեմ չկա, 4 շարքով էլ նավսյակի ոստիկաններ են շրջապատում, որ պրոբլեմ չունենանք։
Վստահ եմ, որ Հայաստանի անունից էսօր որոշում կայացնողները, կլինի նախագահ, վարչապետ, դեպուտատ, թե նախարար, վաղը Հայաստանում չեն ապրելու, նրանցից ամեն մեկը իր հաշվին գումար կստանա ու երաշխիքային քարտ՝ հօգուտ թշնամու գործողությունների համար։ Մենք ենք մնալու, ժողովուրդ, շվարած, թե այդ ո՞նց թույլ տվեցինք այս ամենը։
Մի կեղտոտ թեզ կար մեզ մոտ, ոչ պոպուլյար, բայց հետևողականորեն վստահ եմ՝ թշնամու կողմից առաջ բրդվող՝ Արցախը հանձնենք, լավ կապրենք։ Սրանք դա էլ արեցին, հանձնեցին, բայց բնականաբար տեսնում ենք, որ էլի զոհեր են, էլի կորուստներ, էլի էդ խոստացած ձևով չի լինում ապրել։ Ու չի էլ լինելու։ Հիմա ուրիշ թեզ է՝ Տիգրանաշենն էլ հանձնենք, որ լավ ապրենք, Ոսկեպարն էլ հանձնենք, քանի հայ-իրանական մայրուղին չի անցել թուրքի հսկողության տակ, լավ չենք ապրելու»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր