ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 386.35, EUR 413.47, RUB 4.00, GBP 477.57
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծումն առաջնահերթություն է». Արմեն Գրիգորյան
17:00, 08.06.2023 | mamul.am
1603 | 1

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գրառումը. «Մինսկում անցկացվող ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի ընթացքում հանդես եմ եկել ելույթով:
Խոսել եմ մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերների մասին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը և փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը: Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։ Ընդգծել եմ, որ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը և այն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի չիրականացման հետ կապելու փորձը՝ հիմնավոր չէ:
Կոչ եմ արել գործընկերներին հստակ և հասցեական գնահատական տալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերը չենթարկվեն էթնիկ զտումների։ Այս համատեքստում Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծումը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր