ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Ասաց՝ նստի ավտոն, ասի չեմ նստի, դու պասպորտով *** ես». ՔՊ-ականի կողմից ծեծված քաղաքացին մանրամասներ է ներկայացնում
19:42, 08.06.2023 | mamul.am
6473 | 3

Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից բռնության ենթարկված 18-ամյա բնակիչ Արմեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է պատմել տեղի ունեցած միջադեպից: «Վեճն առաջացավ, երբ նա եկավ, ասաց՝ նստի ավտոն: Ես չնստեցի ավտոն, ասի դու պասպորտով *** ես, դու ժառանգական *** ես, ես քո ավտոն չեմ նստելու: Եկավ, գազի բալոնը փչեց աչքերիս ու փետով զարկեց... Ուզում էր փախնի, զարկի ավտոյին, հետ եկավ, քարով էր ուզում զարկեր»,- պատմեց նա:

Հարցին՝ ինչու էր ուզում Ձեզ հարվածել, նա պատասխանեց. «Աբիժնիկ է մնացել ինձնից, մի քանի ամիս առաջ ուդարներ է կերել ինձնից: Գլավնի սիստեմից ջուր է փակում ժողովրդի վրա... Ու նենց չի, թե մենակ ինձ հետ խնդիրներ ունի: Իրա դուխ տվողը Նիկոլն է, սաղ գյուղի տղերքի հետ ինքը խնդիրներ ունի...»:

Նա նաև հայտարարեց, որ նրանք «սաղ ընտանիքով են տենց»: «Հերը պլանքաշ է, մլիցեքը գալիս, առանց համարի ավտոներն են տուգանում, բայց իրանց ոչ մի բան չեն անում»,- վրդովվեց քաղաքացին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր