ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Երեխու աչքերը բաց էին, մտածում էինք՝ գիտակցությունն է կորցրել․ մանրամասներ Դեբետի ողբերգական դեպքից
22:48, 08.06.2023 | mamul.am
4492 | 0

Լոռու մարզի Դեբեդ գյուղի խաղահրապարակում, ինչպես արդեն հայտնել ենք, երկու օր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 11-ամյա աղջիկը խաղալիս դիպել է հոսանքալարին ու տեղում մահացել։ «Ֆակտոր»-ի հետ զրույցում գյուղի բնակիչ Քրիստինե Ղազարյանը պատմել է, որ սկզբից չեն հասկացել՝ մահացած է, թե ոչ․ «Որպես առաջին օգնություն՝ սիրտը մերսեցինք, երեխու աչքերը բաց էին, մտածում էինք՝ ուղղակի գիտակցությունն է կորցրել, հետո շտապօգնության մեքենան տարավ։ Հետո իմացանք, որ երեխան տեղում մահացած է եղել»։

Դեբետի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանի վարկածով՝ տարածքն անվտանգ է եղել, երեխան ինքն է հեռացրել հոսանքալարի մեկուսիչ ժապավենը։ Նա, միաժամանակ, նշում է՝ իրենք չեն էլ իմացել, որ հոսանքալարի վրա միայն այդ ժապավենն է եղել, եթե նկատած լինեին, թերությունը կվերացնեին։ Այս տարածքը համայնքապետարանի վերահսկողության տակ է, խաղահրապարակը, սակայն, էլեկտրականության հարցով պատասխանատու-սպասարկող չի ունեցել։

11-ամյա երեխայի մահվան դեպքով անզգուշությամբ կյանքից զրկելու հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակել են դատաբժշկական և դատաէլետրատեխնիկական փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր