ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Նիկոլ Փաշինյանն ու նախարարները կգնան խորհրդարան. «Ժողովուրդ»
08:48, 09.06.2023 | mamul.am
2525 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը: ԱԺ խորհուրդը երկուշաբթի օրը նիստ կգումարի՝ հաստատելու նիստերի օրակարգը: ԱԺ-ից տեղեկացանք, որ, ի թիվս այլ հարցերի, ԱԺ նիստերում հաջորդ շաբաթ քննարկվելու է 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Այսինքն՝ նախատեսվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները հաջորդ շաբաթ պետք է գնան խորհրդարան՝ ներկայացնելու բյուջեի կատարողականը: ՔՊ խմբակցության պատգամավորներից փորձեցինք հասկանալ՝ վարչապետն անձամբ կգնա արդյոք խորհրդարան: Մեզ ասացին, որ դեռ վերջնական որոշում չկա, կախված է Նիկոլ Փաշինյանի օրակարգից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր