ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Բանակցությունների հետաձգումը կարող է նշանակել, որ Բաքուն առանցքային հարցերի վերաբերյալ չունի որոշում». փորձագետ
10:42, 09.06.2023 | mamul.am
3061 | 0

Այս պահին Միացյալ Նահանգները չի կարող հստակ ամսաթիվ նշել, թե երբ է կայանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը, «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։ Հարավային Կովկասի հարցերով Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի խոսքով՝ «տարբեր մակարդակներում և մայրաքաղաքներում տեղի ունեցած բանակցությունների մի քանի փուլից հետո, քննարկումները թևակոխել են վճռական մի շրջան, երբ պետք է կայացվեն կարևոր որոշումներ՝ խաղաղության ապագա համաձայնագրի կարևոր մասերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ապագայի և հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման գործընթացի վերաբերյալ»: Նրա կարծիքով, բանակցությունները հետաձգելու Բաքվի խնդրանքը, հավանաբար, վկայում է, որ Ադրբեջանը դեռևս չի կողմնորոշվել կարևոր հարցերի շուրջ:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն նախօրեին հայտնել էր, որ հաջորդ շաբաթ Վաշինգթոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունները հետաձգվել են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր