ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Քննչական կոմիտեն քրեական հետապնդումներ է սկսել Արտակ Գալստյանի ընտանիքի անդամների նկատմամբ». Արսեն Բաբայան
12:12, 09.06.2023 | mamul.am
2543 | 0

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քննչական կոմիտեն քրեական հետապնդումներ է սկսել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի ընտանիքի անդամների նկատմամբ: Մասնավորապես, պարզվում է երեկ ձերբակալվել է նրա կինը և քրեական հետապնդում է հարուցվել որդու նկատմամբ:
Արտակ Գալստյանի տիկնոջ մասին հետաքրքրվեցի և պարզվեց, որ տնային տնտեսուհի է, որևէ առնչություն չունի ոչ ամուսնու աշխատանքի հետ և ոչ էլ որևէ հանրային ակտիվություն է դրսևորում: Ավելին, տիկնոջը նկարագրելիս ճանաչողներն ասում են, որ շատ հավասարակշռված, չափված և համեստ մարդ է:
Արտակ Գալստյանի որդու մասին կրկին հետաքրքվեցի և նորից միայն դրական կարծիքներ լսեցի:
Բոլորը պնդում էին, որ հանցագործություն բառը որևէ կերպ չի կարող տեղավորվել այդ տիկնոջ և որդու անունների կողքին:
Նկատի ունենալով նաև Արտակ Գալստյանի կողմից իշխանության հասցեին արվող կոշտ քննադատությունները, նրա նկատմամբ կիրառված բռնությունների փաստերը, ակնհայտ է դառնում, որ գործ ունենք քաղաքական կոշտ հետապնդման դեպքի հետ:
Իշխանությունը, փաստորեն, կրկին հատեց վաղուց գծված կարմիր գծերը, որի հետևանքով քաղաքական հետապնդման զոհ են դարձել քաղաքական հակառակորդի, Արտակ Գալստյանի ընտանիքի անդամները:
Սա ծայրաստիճան անընդունելի և ծայրահեղ քննադատելի երևույթ է»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր