ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մեկ տուփ ծխախոտը ՀՀ-ում պետք է լինի 20 հազար դրամ». ՔՊ-ական պատգամավոր
13:06, 09.06.2023 | mamul.am
5933 | 8

«Լինում է, որ օրենք ենք ընդունում՝ հստակ իմանալով, որ չի աշխատելու: Եթե ուզում ենք ծխախոտը քչացնենք կամ վերացնենք, աստիճանաբար թանկացումը դրան չի օգնելու: Իմ կարծիքով, մեկ տուփ ծխախոտը ՀՀ-ում պետք է լինի նվազագույնը 20 հազար դրամ»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը: Նրա խոսքով՝ մեր երկրում ծխախոտը հասանելի արտադրանք է, ցանկացողները կարողանում են գնել, մինչդեռ այն վնասակար է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քննարկվում է ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելու մասին նախագիծը:

ԱԺ հանձնաժողովի նիստը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր