«Արտակ Գալստյանի կնոջ ու որդու նկատմամբ քրեական հետապնդումը մտահոգիչ է». Ռ. Մելիքյան
13:42, 09.06.2023 | mamul.am
2671 | 0
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կալանավորված Արտակ Գալստյանի կնոջ ու որդու նկատմամբ քրեական հետապնդումը մտահոգիչ է։ Այն թողնում է համագործակցությունից հրաժարվող անձի նկատմամբ հավելյալ ճնշում կիրառելու տպավորություն։ Այդ տպավորությունը կարող է փարատվել միայն այն դեպքում, եթե հանրությանը ներկայացվի թե՛ մեղքը, և թե՛ խափանման միջոց կալանքը հիմնավորող օբյեկտիվ ապացույցների համոզիչ համակցություն»:
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: