ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Մարդիկ, որ պետք է բանտում լինեին, Նիկոլը համազգեստ ու գալստուկ է բաժանել». Սևակ Հակոբյան
14:24, 09.06.2023 | mamul.am
2591 | 3

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «Մի քանի օրվա լրահոսն եմ կարդում՝ հերթականությամբ։ ՔՊ-ական գյուղապետը ծեծել է այսինչ գյուղի բնակիչին։ Գյումրիում ՔՊ-ական գործարարը, ավագանու ՔՊ-ական անդամի ևս երկու հոգու հետ ծեծել է իր տունը վերանորոգող արհեստավորին ու հրազենով վիրավորել։ Հաջորդն օրը, էլի մամուլը գրում է՝ Երևանի կենտրոնում խմբակային ծեծ է տեղի ունեցել, որն իրավապահները փորձել են թաքցնել։ Ծեծողների մեջ է Կենտրոնի թաղապետը։ Բնականաբար՝ ՔՊ-կան կլինի։ Երկու օր անց կարդում ենք՝ Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային: Պարզվում է՝ դեպքը եղել է 2 ամիս առաջ, բայց կոծկել են։ Դրանից երկու օր անց․ Երևանի Սարյան փողոցում բերետավորը երիտասարդին ձեռքի մի հարվածով տապալում է գետնին, երիտասարդը ուշագնաց է լինում։ Ու ընդամենը ծառայողական լիազորություններն են դադարեցնում։ Չեն կալանավորում։ Չէ, ինչո՞ւ կալանավորեն, Նիկոլի սիրած բերետավորներից ա։ 44-յա պատերազմում զոհված Ժորայի մայրը՝ տիկին Գայանե Մարտիրոսյանը Աշոտիկին ընդամենը փորձում էր տաներ Եռաբլուր, մենակով, ինքը ղեկին նստած, կալանավորել են, թե բա առևանգման փորձ ես արել, բերետավորը ֆորմի մեջ, բերետն էլ գլխին, ուսադիրներն էլ վրան, թեթև քեֆը լավ երիտասարդին սամասուդ է անում, ոչ մի բան։ Հաջորդ դեպքը․ ՔՊ-ական պաշտոնյան էնքան է հղփացել, էնքան անպատժելի է դարձել, որ գյուղացիները ստիպված փողոց են փակում, որ արդարադատությունը տեսնի։ Ասում են՝ տառերն անգամ չի ճանաչում, անգրագետ է, բայց ինչ է թե ՔՊ-ան է, աշխատում է պետ, ունի աշխատասենյակ, Նիկոլի նկարն էլ խփել է գլխավերևում, երևի մտածում է, որ ամենաթողության անձնագիր է դա ու ման է գալիս դուբինկայով, բալոնչիկով։
Ինչքան պետք է հաբրգած լինի, որ ուղիղ եթերում խրոխտ պատմի իր արարքների մասին, թե ոնց է 7 տարեկան երեխային չոլերի մեջ իջեցրել ասել գնա արա։ Էս պահվածքը բացում է ամբողջ նիկոլական մտածելակերպը։ Ի՞նչ իրավունք ունի արցախցին, որը Նիկոլի պատճառով զրկվել է տնից, մեղադրի Նիկոլին։ Ի՞նչ իրավունք ունի այլ կերպ մտածողը աշխատանք ունենա, պետք է գործ չունենան, պետք է աշխատեն միայն նիկոլականները, որոնք էլ աշխատավայրում կդնեն Նիկոլի կիսանդրին։
Հայատանում ամնենաթողության, բռնության հովանավորը Նիկոլն է։ Նայեք իր պաշտոնյաների վարքագիծը, իր պատգամավորներինը։ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, հետո մտնում ֆեյսբուքում գրում է՝ ապրես մամ ջան, որ ինձ էս տեսակ գիտելիքներ ես տվել, ու իրենից առաջ էլ մերն էր թքում մի քանի մետրից։ Ու մյուս ՔՊ-ականը, որ տեսնում է՝ ԱԺ նախագահին եթե կարելի է, քրեականի պետին կարելի է, կարմիր բերետին կարելի է, Սիսակին ու Հովհաննիսյան Արթուրին կարելի է, ի՞նքը ինչ պակաս հղփացածն է, իրե՞ն ինչի չի կարելի։ Նրանք էլ գլխի վերևում Նիկոլի նկարն ունեն, ինքն էլ ունի։ Ու այլևս չասեք նախկին բարքերը կրկնվում են, որովհետև նախկիում սենց բարքեր չեն եղել։
Ու հետաքրքիր է՝ օրը քա՞նի հատ նման ծեծ է լինում ՔՊ-ականի,իրավապահի մասնակցությամբ, որոնց ընթացք չեք տալիս, քանի որ մամուլը չի գրել կամ փողոց չեն փակել։ ։ Այ եթե հանկարծ էդ 7 տարեկան արցախցու, 16 տարեկան դիլիջանցու, 24 տարեկան արագածոտնեցու անուն ազգանունը լիներ Աշոտ Փաշինյան, բանտում կփտեին։ Հլը մտածեք դուբինկայով ծեծեր Փաշինյանի երեխուն, կներեսով կպրծնե՞ր։ Աշոտը կգնար դատավորին կպարտադրեր, որ նստացնեն, Նիկոլն էլ կասեր՝ բա հեղափոխությունը ի՞նչ արժեքների համար ենք արել․ մամուլի ասուլիսում էլ լրագրողին կասեր դուք կներեի՞ք։
Ուղիղ եթերում հպարտանում է, որ 7 տարեկան արցախցուն թողել է չոլերում․ իր արարքից գոհ է, որովհետև էդ երեխու պես տասնյակ հազարավորներին էլ իր շեֆը՝ Նիկոլն է թողել չոլերում։ Ժողովուրդ ջան, 7 տարեկան երեխան հասկանում է ինչ է կատարվում, իսկ բոլո՞րն են հասկանում։ Նա մտածում է, որ իշխանություը դավաճան է։ Այս իշխանության մասին շատ-շատերն են էդպես մտածում․ ուղղակի մարդ կա մտածում է չի ասում, մարդ կա մածում է ու ասում է, մարդ կա՝ մտածում է, բայց չի ասում ու դրա շնորհիվ ՔՊ-ական դեպուտատ է։
Մարդիկ, որ պետք է բանտում լինեին, Նիկոլը համազգեստ ու գալստուկ է բաժանել ու տարբեր պաշտոնների նշանակել։ Մեր կողքի հետ բուռն աճում ու զարգանում է հանցագործ մի իշխանություն։ Որովհետև պատասխանատվություն չկա։ Սա հանցագործություն ծնող համակարգ է։ Մտածեք, թե հաջորդ զոհը ձեզնից որ մեկն է, քանի սրանք են։ Հեղափոխություն էիք արել, որ քաղաքացին հպարտ լինի, արդյունքում ունեք ծեծված, ստորացված քաղաքացի, բայց այդ ամենով հպարտ իշխանավոր»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր