ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մեզ հեզաճկուն քայլերով տանում են Ադրբեջանի գիրկը». Հայկ Խանումյան
14:42, 09.06.2023 | mamul.am
2590 | 1

Արցախի տարածքային և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Երկու տասնամյակից ավելի է, Արցախի իշխանությունները ոչ նպատակ ունեն, ոչ երկարաժամկետ ծրագրեր, ոչ ամբիցիաներ։ Ոչ պետության մասին գաղափար ունեն, ոչ էլ, բնականաբար, պետական մտածելակերպ ունեն։ Սակայն այսօրվա կառավարության կազմում հայտնված որոշում ընդունողների անմեղսունակությանը ոչ ոք չի հասնի։ Այսօրվա քաղաքականությունը որոշող ինտրիգանների խումբն իր անճարակությամբ, որևէ բան անելու իր անկարողությամբ երկիրը մեղմ, հեզաճկուն քայլերով տանում է դեպի Ադրբեջանի գիրկը։ Սրան ավելանում է տարբեր հանդիպումներում երկրի ղեկավարի խուճապ առաջացնող խոսքերը, բարեկամներին թշնամի ներկայացնելը ու համընդհանուր անճարակության քարոզը։ Ու այնպես հպարտությամբ են ասում, որ մինչև վերջ պատրաստ են պահել իշխանությունը, կարծես այդ իշխանությունն օգտագործում են ազգային հարցեր լուծելու, ոչ թե Ադրբեջանի թելադրած իրողություններին հարմարվելու համար»:

Աղբյուրը` Հայկ Խանումյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր