ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հատուկ՝ անգործ, նախանձ և չտես մարդկանց համար». Ալեն Սիմոնյան
15:00, 09.06.2023 | mamul.am
7021 | 4

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար. «Այո՝ Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ լեղին:
Հատուկ այն բոլոր անգործ, նախանձ և չտես մարդկանց համար, ովքեր որոշել են քննարկել, թե ինչպես եմ ես քայլել Լոնդոնում և ինչպես նկարվել ընտանիքիս անդամների հետ և մետրո նստել:
Անհոգ եղեք, ես ու իմ ընտանիքը ցավոք մինչև 2018 թվականը շատ ավելի հաճախ էինք շրջագայում աշխարհով մեկ, քան հիմա, իսկ ինչ վերաբերվում է պետության հաշվին դա անելուն, ապա ասեմ, որ այդտեղ նույնպես սեփական չափանիշով շարժվելը տեղին չէ: Իմ ընտանիքի անդամները պետության և հարկատուների հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չենք գնում»:

Աղբյուրը` Ալեն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր