ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սորոսականները» խիստ նեղված են․ «Փաստ»
10:18, 10.06.2023 | mamul.am
6069 | 0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի շաբաթներին «անզեն աչքով» էլ նկատելի է, որ բավական լուրջ գրոհ է սկսվել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի դեմ: Ցանկացած միջադեպ, որ տեղի է ունենում ոստիկանական համակարգի հետ կապված, ուղղակիորեն առիթ է դառնում նրան «վրաերթի ենթարկելու»: Ընդ որում, այս գործում «առաջամարտիկի» դերում, այսպես կոչված, «սորոսականներն» են:

Բանն այն է, որ նրանք ի սկզբանե ցանկանում էին իրենց թեկնածուին կարգել նորաստեղծ նախարարության ղեկին, սակայն Նիկոլ Փաշինյանը նախընտրեց իր դպրոցական տարիների ընկերոջը: Ըստ այդմ, սորոսականները շատ նեղված են, որ իրենց թեման «ջրվեց», և հիմա անցել են Ղազարյանին տոտալ «խփելուն»: Այնպես չէ, որ դրա համար առիթներ չկան, ընդհակառակը՝ նման առիթների պակաս չկա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր