ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Գյումրիում 15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն
12:42, 10.06.2023 | mamul.am
2841 | 0

Հունիսի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին ստացվել է հաղորդում, որ ծակած, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի:
Կումայրիի բաժնի ոստիկանները պարզել են, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկի մոտ գյումրեցի 15-ամյա պատանին, իր վրա ջուր լցնելու պատճառով, դանակով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել 14-ամյա համաքաղաքացուն: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր