ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ռուսաստանը երբեք այսքան ազդեցիկ չի եղել Հայաստանում». Վահե Դավթյան
19:06, 10.06.2023 | mamul.am
3673 | 3

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանը երբեք այսքան ազդեցիկ չի եղել Հայաստանում։
Հակառուսականությունն ընդամենը լավ կազմակերպված PR-ծրագիր է, որի քողի տակ Հայաստանի միջոցով Մոսկվան շրջանցում է տնտեսական պատժամիջոցները։ Արևմուտքը դա սկսում է հասկանալ։ Վաշինգթոնից էլ շատ հստակ հայտարարություններ են հնչում, որոնցում Հայաստանը դիտվում է Թուրքիայի, Վրաստանի ու Ղազախստանի շարքում։
Կհարցնեք` բա ՀԱՊԿ֊ը՞, բա լարված հռետորաբանությունը։ Այո, առաջին հայացքից կա կոնֆլիկտ։ Ավելի շուտ` կոնֆլիկտային իրավիճակ (կոնֆլիկտաբանները կհասկանան տարբերությունը)։ Սակայն միայն առաջին հայացքից։ Իրականում ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց Երևանը չի սկսելու։ Հետևաբար, գործ ունենք հերթական տեղեկատվական օպերացիայի հետ։ Չեմ բացառում, որ դրա հեղինակներից գլխավորը հենց Մոսկվան է։
Հ.Գ. Առաջիկայում Հայաստանում ընդդիմության առանցք են կազմելու արևմտամետ ուժերը։
Հհ.գգ. Տեսնես Մոսկվան ինչու՞ չաջակցեց բացահայտ պրոռուսական Քոչարյանին»։

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր