ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Փաշինյանը հայտարարագիր է ներկայացրել
19:54, 10.06.2023 | mamul.am
8173 | 0

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է ՀՀ վարչապետի 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։

Ըստ այդմ, նա չունի որևէ շարժական կամ անշարժ գույք, թանկարժեք իրեր։

Փաշինյանը ներկայացրել է միայն դրամական շարժ։ Բանկերից մեկում նա ունի 3 մլն 15 հազար դրամ ավանդ, սակայն դրանից ստացված տոկոսագումարը հայտարարագրում ներկայացված չէ։

Նրա եկամուտը կազմել է միայն նրա աշխատավարձը՝ 12,837,503 դրամ։

Տարբեր բանկային հաշիվների վրա Փաշինյանը տարեվերջին ունեցել է 114.7 դրամ, 27,701.8 դրամ, 3.84 ԱՄՆ դոլար և 154,562.5 դրամ։

Որպես կանխիկ գումար հայտարարագրել է 1800 դոլար, որը տարեվերջին նվազել է և դարձել 800 դոլար, և 790 հազար դրամ, որը տարեվերջին 10 հազար դրամով ավելացել է՝ կազմելով 800 հազար դրամ։

Նիկոլ Փաշինյանը մասնակցություն ունի 1 առևտրային կազմակերպությունում՝ ի դեմս իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ով «Մեր տպարանը» ՍՊԸ-ի 50 % բաժնեմասի սեփականատերն ու կազմակերպության տնօրենն է 2009 թ-ից ի վեր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր