«Իրական կենսական հումանիտար աղետը, որ մենք այսօր ունենք Արցախում, սա է պետք մարդկանց հասցնել»,- Երևանում անցկացվող՝ հաջակցություն Արցախի հավաքի ժամանակ, ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մենք ազգովի չենք ուզում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, բայց գործով դրա արդյունքները չենք տեսնում: Դա նշանակում է՝ մենք միասնական չենք...Արցախի և Հայաստանում ապրող ժողովուրդները մեկ ազգ են: Արցախը, Արցախի ժողովուրդը երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց նախկին Գլխավոր դատախազը: |
Բաժանորդագրվել լրահոսին