ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+5 °C
ԱՄՆ-ն Ուկրաինային տրվող օգնության համար ծախսել է գրեթե 111 միլիարդ դոլար. Fox News
01:18, 13.09.2023 | mamul.am
3837 | 0

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի օրոք Ուկրաինային տրամադրված օգնության ընդհանուր արժեքը կազմում է 110,97 միլիարդ դոլար։ Նման թվեր բերված են Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակի նամակում, որին երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 12-ին, հղում է արել Fox News-ը։
Փաստաթուղթը պատրաստվել է 2023 թվականի հունվարին Սպիտակ տուն ուղարկված հանրապետական ​​մի խումբ սենատորների խնդրանքին ի պատասխան։ Ընդ որում, նամակում հաշվի չեն առնվել օգոստոսին Վաշինգթոնի կողմից Կիևին հատկացված միջոցները՝ դա ևս 24 միլիարդ դոլար է։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր