ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-6 °C, -6 °C ... +8 °C Վաղը`+9 °C
«Տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն»․ ՀՀ վարչապետ
14:18, 20.09.2023 | mamul.am
18722 | 3

Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո ՀՀ վարչապետը հանդես է եկել ուղերձով․ «ԼՂ պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ ԼՂ իշխանություններն ընդունել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Ծանոթացանք տեքստին․ դրա ձևավորմանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել։ Տեքստում հիշատակվում է «ՀՀ Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին» միտքը։ Այս փաստը մեզ համար հասկանալի չէ․ բազմիցս ասել ենք, որ 2021թ. օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի»։ Նա անդրադարձել է նաև արցախցիների անվտանգության հարցին․ «Տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, ինքնին նշանակում է՝ ամբողջությամբ ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի հայերի իրավունքը պահպանեն՝ ապրելու իրենց տներում, հողի վրա, ապրելու արժանապատիվ ու անվտանգ»,- ասել է նա։ «Տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն, կհետևենք իրադարձություններին, եթե լրացուցիչ ասելիք ունենանք, կկիսենք ձեզ հետ»,- հավելել է վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ ամենակարևոր հարցը հետևյալն է․ «ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր