ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+11 °C
«Ադրբեջանը հասավ իր բոլոր նպատակներին». Ալիև
21:24, 20.09.2023 | mamul.am
11379 | 1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի հայտարարել է, որ Ղարաբաղում «տեղական հակաահաբեկչական միջոցառումների» բոլոր առաջադրանքները կատարվել են 24 ժամվա ընթացքում։
«Ընդամենը մեկ օրում Ադրբեջանը կատարեց տեղական հակաահաբեկչական միջոցառումների շրջանակում դրված բոլոր խնդիրները, ահաբեկիչները ոչնչացվեցին, և հայկական կողմը ևս մեկ անգամ հասկացավ, որ արժանի պատասխան կտրվի իր սադրանքներին»,- նշել է Ալիևը:

«Հակաահաբեկչական միջոցառումների մեկնարկի և հաջող ավարտի արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը… Ադրբեջանական զինուժը հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ոչնչացրեց Ղարաբաղում հայկական զորախմբի զգալի մասը»,- իր ուղերձում ասել է հակառակորդ երկրի ղեկավարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր