ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +2 °C ... +11 °C Վաղը`+11 °C
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը՝ Արցախում խաղաղապահների զոհվելու մասին
23:55, 20.09.2023 | mamul.am
12001 | 0

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված ռուս խաղաղապահների մահվան հետ։

Հայտարարության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 20-ին Ջանյաթաղ (Ճանկաթաղ-խմբ.) բնակավայրի մոտ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի «ՈւԱԶ Patriot» մակնիշի ավտոմեքենայի գնդակոծության հետևանքով արձանագրվել է խաղաղապահ զորախմբի զինծառայողների ողբերգական մահը։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում են Ադրբեջանի և Ռուսաստանի քննչական մարմինները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնում ՌԴ ՊՆ ղեկավարությանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը, զոհված զինծառայողների ընտանիքներին և մերձավորներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր