ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Եվլախում հանդիպումն ավարտվել է
13:36, 21.09.2023 | mamul.am
29568 | 0

Եվլախում ավարտվել է Արցախի պատվիրակության ու Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հանդիպմանը Ադրբեջանը ներկայացրել են պատգամավոր Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը: Արցախի պատվիրակության կազմում էին Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում. հանդիպումն ընթացել է դռնփակ:

Ավելի վաղ նշվել էր, որ «բանակցությունների ընթացքում քննարկվելու են Արցախում բնակվող հայերի վերաինտեգրման հարցերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր