ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+4 °C
«ԵՄ-ն քայլեր կձեռնարկի Բաքվի դեմ, եթե Ղարաբաղում իրավիճակը վատթարանա»․ Բորել
21:24, 21.09.2023 | mamul.am
4295 | 3

Եվրոմիությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը հարգելու պատասխանատվությունը դրել է Ադրբեջանի վրա և ասել, որ միջոցներ կընդունի Ադրբեջանի դեմ՝ նրանց (արցախահայության – խմբ․) ճնշման ենթարկելու դեպքում, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ադրբեջանը պատասխանատու է Ղարաբաղի հայերի իրավունքների հարգման և անվտանգության ապահովման համար, ներառյալ` սեփական տներում ապրելու իրավունքը՝ առանց սպառնալիքների և խտրականության: Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցների կիրառմամբ կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին: ԵՄ-ն պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել իրավիճակի հետագա վատթարացման դեպքում»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
00:00, 25.02.2024
10534 | 0
դեպի վեր