ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+6 °C
Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել. «Ժողովուրդ»
09:24, 23.09.2023 | mamul.am
6372 | 3

Իշխանության ստացած ու բաշխած աստղաբաշխական պարգևավճարները այլևս որևէ մեկի համար նորություն չեն ու զարմանալի էլ չեն, սակայն բանից պարզվում է, որ իրավական համակարգն էլ չի զիջում ոչ միայն պարգևավճարների քանակով, այլև հիմնավորումներով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ողջ համակարգը ստացել է պարգևավճարներ, յուրաքանչյուրը՝ մոտավորապես 120.000 դրամ, սակայն Ոստիկանության այն աշխատակիցները, որոնք գործուղված են եղել ՀՀ ոստիկանական ակադեմիա՝ վերապատրաստման, պարեկային ծառայության դասընթացների եւ այլն, չեն ստացել պարգևավճարներ, առանց հիմնավորման:
Փորձեցինք կապ հաստատել ՀՀ ոստիկանության հետ՝ պարզելու՝ ինչ հիմնավորմամբ և ընտրությամբ են ոստիկանության աշխատակիցների մի մասը ստացել պարգևավճարներ, մի մասը՝ ոչ: Օրեր անց միայն Ոստիկանությունից մեզ ոչ թե ներկայացրին հարցի պատասխանները, այլ խնդրեցին 30 օր՝ տեղեկություն տրամադրելու համար հավելյալ աշխատանք կատարելու համար: Այսինքն՝ ոստիկանական համակարգը 30 օրվա ընթացքում հազիվ պետք է կարողանա «մտածել» հիմքերը անարդարացիորեն բաժանված պարգևավճարների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր