ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, 0 °C ... +9 °C Վաղը`+10 °C
«Ռուսաստանը կօգնի Ղարաբաղում խաղաղ կյանք հաստատել». Լավրով
21:00, 23.09.2023 | mamul.am
7132 | 6

Ռուս խաղաղապահները կանեն ամեն ինչ՝ օգնելու Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատմանը և այնտեղ վստահության ամրապնդմանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հիմա, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորեցին երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, դրա հաստատման, վստահության ամրապնդման ժամանակը: Ռուսական խաղաղապահ զորախումբն ամեն կերպ կնպաստի դրան»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր