ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +6 °C ... +10 °C Վաղը`+12 °C
«Իրական նպատակը Սյունիքն է». Գայանե Աբրահամյան
03:06, 25.09.2023 | mamul.am
6661 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Մի քանի դիտարկում ՀՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող իրական ու խիստ մտահոգիչ վտանգների մասին.
Ո՞րն էր ԼՂ-ի այս ռազմական հարձակման նպատակը, բացի Ադրբեջանի հիմնական ծրագրի` Արցախի վերջնական հայաթափման, արագ իրականացումից, սրանից զատ կա հիմնական նպատակ, որը կարծես ուշադրությունից դուրս է մնում։
Իրական նպատակը Սյունիքն է, ինքնիշխանության կորուստն էլ հնարավոր կարող է լինել ոչ թե կամ ոչ այնքան ներքաղաքական շարժերով, այլ հենց Սյունիքը ռուսական վերահսկողության տակ վերցնելով։
Հստակ բաժանել են շահերը` Արցախը Ադրբեջանին, Սյունիքը` ռուս-թուրքական, Հայաստանը` ռուսական գուբերնիա։
Եթե ուշադրություն դարձնեք ԱԽ նիստում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի ելույթներին, երեկ Պետդեպարտամենտի հայտարարությանը` ՀՀ վարչապետի հետ Բլինքենի հեռախոսազրույցի մասին, որում առաջին իսկ դրույթով հենց աջակցություն էր հայտնում ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ (Reaffirmed U.S. support for Armenia’s sovereignty, independence, and territorial integrity), հասկանալի է, որ հստակ մտավախություն ունեն, չեմ բացառում, որ դա հիմնված է նաև հենց իրենց ունեցած շատ ավելի վստահելի օպերատիվ տեղեկությունների վրա, որ Հայաստանից էքստերիտորիալ ճանապարհ կորզելու մասով հնարավոր են գործողություններ։
× Էրդողանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում բոլորովին պատահական չէր, ԳԽ-ում սովորաբար խոսում են գերկարևոր հարցերից և ռազմավարական հիմնարար ուղղություններից։
× Էրդողանի այսօվա այցը Նախիջևան, որը ներկայացվել է որպես տարածաշրջանային հարցերը քննարկելու կարևոր քայլ, թուրքական մամուլը, հատկապես անգլալեզու, այս այցը հիմնականում ներկայացնում են «Զանգեզուրի միջանցք» կոչվածի համատեքստում։
× Շոյգուի այց Իրան, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հանդիպում ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ և այլն։
Սրանք բոլորը Սյունիքի ուղղությամբ ծրագրերի մասին են։
Արցախում ռազմական գործողությունը մի քանի կարճաժամկետ հարց էր լուծում` ահաբեկել, ուժերը ջլատել, ներքաղաքական բախումներ հրահրել, ճնշումներ գործադրել, հույս ունեին, նաև, որ Հայաստանին կներքաշեն ու Սյունիքի դիրքերից ՀՀ զորքերը ինչ-որ գործողությունների կգնան` փորձելով պաշտպանել Արցախը, բայց ինչը պատճառ կդառնար Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՀՀ-ի վրա հարձակման, բարեբախտաբար ներքին կոչերին ու մեղադրանքներին կամ սադրանքներին չտրվեցին ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունները։
Բայց սա դեռ չի կանխել ՀՀ տարածքի վրա հարձակման վտանգը, չենք կարող վստահ լինել, թե իրականում ի՞նչ են պատրաստ անել Արևմտյան գործընկերները, բացի կոչերից, և այս ուղղությամբ պետք է լինեն մեր բոլորիս հիմնական ջանքերը, մենք ժամանակ չունենք միմյանց մեղադրելու, սա օրերի հարց է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր