ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +10 °C Վաղը`+10 °C
«Կարդացի Տաթևին կալանավորելու` դատարանի որոշումը և մի մխիթարանք գտա». Արսեն Բաբայան
17:36, 24.09.2023 | mamul.am
7410 | 0

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Տաթևիկ Վիրաբյանի կալանքի դատական նիստի ընթացքում, երբ քննիչը ներկայացնում էր Տաթևին կալանավորելու նպատակները, ներկայացրեց նաև Տաթևի հնարավոր փախուստը կանխելու նպատակը։
Կողքս նստած էր Տաթևը։ Շատ ծանր տարավ այդպիսի կասկածն իր նկատմամբ։ Ուզում էր գոռար, ասել, որ ինքը փախչող տեսակ չի։ Զսպեցի, ասեցի կգա ասելուդ ժամանակը։
Նիստի ընթացքում տևական ժամանակ հենց փախուստի դիմելու անհնարինության հարցն էինք քննարկում։ Այդ հարցը ինքնաբերաբար դարձավ առանցքային քննարկման թեմա, քանի որ Տաթևը, ինչպես նշեցի, շատ ծանր տարավ իր նկատմամբ նման կասկածը։
Հետո խոսեց Տաթևը։ Խոսքի վերջում ասեց՝ ես իմ Հայրենիքից փախչելու տեղ չունեմ։
Կարդացի Տաթևին կալանավորելու դատարանի որոշումը և մի մխիթարանք գտա դրանում․ Դատարանը ԱՆՀԻՄՆ Է համարել քննիչի պնդումը, թե Տաթև Վիրաբյանը կարող է դիմել փախուստի։
Տաթևը շատ կուրախանա: Նրան երկամսյան կալանք ստանալու հավանականությունն առանձնապես չէր մտահոգում, բայց շատ տանջում էր իր նկատմաբ հնչեցված՝ «կարող է դիմել փախուստի» ձևակերպումը։
Ուժեղ Տաթև Արցախը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր