ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «ՀՀ կառավարությունը, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ և ձգտում, զգալի և պատշաճ կերպով գրանցված ջանքեր է գործադրել այդ նպատակով։ Ավաղ, մենք չունենք գործընկեր խաղաղության հաստատման գործում, այլ մի երկիր, որը բացահայտ հայտարարում է, որ «Ուժն է ծնում իրավունք» և անընդհատ ուժ է կիրառում»,- գրել է ՀՀ արտգործնախարարը։ «Մեսիջը պարզ է. «Դուք կարող եք խոսել խաղաղության մասին, մենք կարող ենք պատերազմել, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել»,- նշել է Միրզոյանը: ՀՀ արտգործնախարարի պնդմամբ՝ միջազգային համայնքը, ՄԱԿ-ը պետք է դրսևորեն ադրբեջանական ագրեսիան դատապարտելու ուժեղ քաղաքական կամք:
|