ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +10 °C Վաղը`+10 °C
Վարդենիսի համայնքապետը ոչ մի ընդդիմադիր շարժման, գործադուլի, դասադուլի չի միացել. հայտարարություն
19:42, 24.09.2023 | mamul.am
5078 | 0

Վարդենիսի համայնքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի հայրենակիցներ, հարգելի վարդենիսցիներ, այսօր մամուլում կեղծ լուրեր են տարածվել թե իբր ես՝ Ահարոն Խաչատրյանս, և մեր խմբակցությունը՝ «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունը միացել են ընդդիմության կողմից հայտարարված գործադուլների և դասադուլների կոչին։
Նախ պետք է հայտնեմ, որ այդ տեղեկությունը ամբողջականությամբ կեղծ է։ Ոչ ես, ոչ էլ մեր խմբակցությունը չենք միացել այդ կոչերին։
Սիրելի վարդենիսցիներ, ձեզ ու ողջ հայությանը կոչ եմ անում արտաքին վտանգի ժամանակ համախմբվել պետության և պետականության շուրջ, տուրք չտալ անհայտ կենտրոններից ղեկավարվող անհայտ խմբերի սադրիչ գործողություններին։
Մենք հիմա պիտի մտածենք մեր արցախցի քույրերին ու եղբայրներին հնարավորության չափով օգնելու և մեր պետականությունը ամուր պահելու մասին։
Վարդենիսն ու վարդենիսցին ամուր կանգնած են մեր պետականության, անկախության և ինքնիշխանության համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր