Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանի կողմից անչափահաս երեխային խեղդելու դրվագները, որոնցով ողողված է համացանցը, պատասխանեց. «Չէր խեղդում, ծառայողական քննությունը կպարզի: Դա ձեր երևակայությունն ա, որ խեղդում էր, միգուցե բերման էր ենթարկում, ես չեմ տեսել, ծեծելով չի»: |