Պետրոս Ղազարյանի հյուրն այս երեկո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է: «Ցավակցում եմ այն բոլոր ընտանիքներին, ովքեր զավակ են կորցրել: Ուզում եմ բոլոր արցախցիներին ասել, որ մեր բոլորի մտքերը, սրտերը իրենց հետ են: Ամեն ինչ անում ենք, որ այս իրավիճակում լավագույն լուծումը գտնենք մեր այն հայրենակիցների համար, որոնք գտնվում են Արցախում»,- զրույցի սկզբում հայտարարեց Սիմոնյանը: |