«Ովքեր սատարում էին իշխանափոխությունն, այսօր ձեզ են մեղադրում նրա համար, ինչ կատարվեց Արցախում»,- հարցազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանին հարց հղեց Պետրոս Ղազարյանը: «Նախ, ես կասկածում եմ, որ դրանք իրար հետ տենց փոխկապակցված են, որովհետև, եթե կապված են, ապա արտաքին ուժերի ազդեցության տակ լինելու մասով: Որովհետև այն, ինչ կատարվում է այսօր Երևանի փողոցներում, արտաքին ուժերի կողմից հրահրվող գործընթաց է, որին մեր համաքաղաքացիները տվել են իրենց պատասխանը, որովհետև արդեն 3-րդ-4-րդ օրն է` հազիվ 5 հազար մարդ է գնում և սատարում: Ես նրանց խնդրում եմ չդառնալ 3-րդ ինչ-որ երկրի գործընթացի մասնակից»,- պատասխանեց ԱԺ նախագահը: |