ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +10 °C Վաղը`+10 °C
Ստեփանակերտի էներգետիկ համակարգն անջատվել է Հայաստանից և միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգին
23:24, 24.09.2023 | mamul.am
4164 | 1

Ստեփանակերտի էներգետիկ համակարգն անջատվել է Հայաստանից և միացվել Ադրբեջանի էներգետիկ համակարգին, հայտարարում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

Այս գործընթացն իրականացվել է Եվլախում սեպտեմբերի 21-ի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել են աշխատակազմից։

Հրապարակումներում նշվում է նաև, որ Ստեփանակերտի էներգետիկ համակարգն Ադրբեջանին միացնելու նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս 2021 թվականից։

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր