ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +10 °C Վաղը`+12 °C
«Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են քաղաքական և հումանիտար աջակցություն ցուցաբերել». Մակրոն
00:48, 25.09.2023 | mamul.am
3628 | 0

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են քաղաքական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Վերջին օրերին մենք Լեռնային Ղարաբաղում անընդունելի հանցագործությունների և պատերազմական գործողությունների ականատես դարձանք: Փոքրամասնությունների, մասնավորապես քրիստոնյաների իրավունքներն ամբողջությամբ խախտվեցին: Որպեսզի դրա շարունակությունը թույլ չտան, մենք կշարունակենք մոբիլիզացիան մարդասիրական մակարդակով, որպեսզի օգնենք Լեռնային Ղարաբաղում գտնվող բնակչությանը և հասցնենք նրանց սնունդ և մարդասիրակական օգնություն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր