ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-4 °C, -4 °C ... +8 °C Վաղը`+9 °C
«Լավ են անում, ճիշտ են անում». Ալեն Սիմոնյանը` ցուցարարներին ծեծող ոստիկանների մասին
00:54, 25.09.2023 | mamul.am
6092 | 3

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իշխանությունը, ոստիկանությունը ճիշտ են անում, որ բիրտ ուժ են կիրառում բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ։

«Լավ են անում, ճիշտ են անում»,- ասաց նա։

Սիմոնյանը նշեց, որ իրենք «Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաժողովրդավար իշխանությունն են», և դա փաստում են «բոլոր միջազգային կառույցները», բացի այդ, Հայաստանում կա ազատ կամարտահայտության իրավունք, բայց օրենքն ու «պողպատե մանդատը» պետք է հարգել։

«Կա ազատ կամարտահայտության իրավունք։ Մենք մարտի 1 չենք անում, բայց օրենքը պետք է պահպանվի։ Վերջիվերջո, մեր ընտրողները մեզ միշտ ասել են, որ պողպատե մանդատը պետք է օգտագործվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր