Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի գրառումը. «Այս պահին շարժումը զարգանում ա, ու
Վստահ եմ, որ բոլորը հասկանում են, որ ոչ մեկիս շահից չի բխում, որ շարժումը մարի և շարժման մարում նշանակում է Սյունիքի վրա հարձակում նիկոլով, այսինքն, Սյունիքի կորուստ, էլի ցեղասպանություն։
Գտեք ձեր մարմնի մեջի հնարամիտին ու շարժմանը լիցք հաղորդեք, մանավանդ, որ էսօր էրևաց, որ աճման փուլում է շարժումը։ Մարեք ձեր մեջի հուսահատ դեմոտիվացնողին, միացրեք զարգացնողին, քաջալերողին։
Տրտունջն ու դուխ գցոցին բոլորի օգտակար գործողության գործակիցը նվազեցնում է։
Կրկին, մեր անելիքը շարժումը զարգացնելն է, միտքը պահեք զարգացնելու վրա, խոսքեր, մտքեր կան, որ սպիրալի էֆեկտով թևաթափ են անում, մի մասն էլ թշնամին է շաղ տալիս»։