«Փաշինյանը խաղաղություն չի կարող բերել, նա կարող է բերել պատերազմ ու երաշխավորված պարտություն»,- այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Թե հայրենիքի ո՞ր հատվածն են պատրաստվում Գրանադայում հանձնել, կոնկրետացնել չեմ կարող, դա կարող եք Ալեն Սիմոնյանից հարցնել, ինքը տալու հետ սեր ունի»,- հավելել է ընդդիմադիր գործիչը: |