Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Երևանում տեղի են ունեցել Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ: Ցուցարարները մի քանի խմբի բաժանված շրջել են Երևանի փողոցներում, ապա հավաքվել Կառավարության շենքի մոտ: Կադրերում երևում է՝ ինչպես են աշխատակիցները պատուհաններից նայում ցուցարարներին. նրանցից մեկը՝ «միացե՛ք» կոչին արձագանքում է՝ «կմիանամ»: |