ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, 0 °C ... +9 °C Վաղը`+10 °C
Կինը, երեխային գրկած, սպառնում է նետվել կամրջից
12:36, 25.09.2023 | mamul.am
21189 | 1

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջից մի կին երեխային գրկած սպառնում է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը հայտնել է, որ ինքն Արցախի Հանրապետության քաղաքացի է ու անարդարության զոհ է դարձել. այլևս չի ուզում ապրել։

Քիչ առաջ բժիշկներին, փրկարարներին ու ոստիկաններին հաջողվել է համոզել կնոջը՝ ետ կանգնել այդ քայլից: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր