Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը` «Պատրոն Դավոն», ազատ արձակվեց: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը: Հիշեցնենք` Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի մի քանի գործով։ Դրանցից մեկը վերաբերում է անպիտան հրթիռներ ձեռք բերելուն, որով նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է անցնում։ |