ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-4 °C, -4 °C ... +12 °C Վաղը`+12 °C
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ստեփանակերտում պայթել է բենզինի ցիստեռն, կան բազմաթիվ զոհեր ու ծանր վիրավորներ
19:24, 25.09.2023 | mamul.am
21448 | 0

Համացանցում լուրեր են տարածվում, որ Ստեփանակերտում պայթել է բենզինի ցիստեռն, կան բազմաթիվ զոհեր ու ծանր վիրավորներ: ՄԱՄՈՒԼ.ամ-ի խմբագրությունը կապ է հաստատել Ստեփանակերտի հետ, որտեղից հաստատել են պայթյունի փաստն ու նշել, որ զոհեր ու վիրավորներ կան, բայց ստույգ թիվ նշել չեն կարող: Ստեփանակերտի հիվանդանոցում մնացած սակավաթիվ բուժանձնակազմը կոչ է արել քաղաքում մնացած մարդկանց հասնել օգնության, որովհետև իրենց ուժերը չեն բավականացնում վիրավորներին բուժօգնություն տրամադրելու համար: «Շատ ուժգին կայծակներ են եղել, գուցե և կայծակի հարվածից է պայթել»,- ենթադրել է մեր զրուցակիցը: Մանրամասների մասին կտեղեկացնենք հավելյալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր