Ինչպես արդեն հայտնել ենք, Ստեփանակերտի մոտակայքում` Հայկազովում, պայթել է բենզինի ցիստեռն, որոշ տվյալներով` պահեստ: «Բաղրամյան-26»-ը հրապարակել է կադրեր պայթյունի վայրից: Մարդիկ գնացել էին անձնական մեքենաներով` բենզին վերցնելու և իրենց ընտանիքները տարհանելու համար: Կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է: |