«Մենք միասին հսկայական գործ ունենք անելու։ Չեմ ուզում վախեցնել, բայց ասեմ, որ օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընթացների մեջ է մտնելու, արդեն իսկ մտել է՝ Արցախը դատարկվում է: Մեր անելիքը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Սա աթոռի խնդիր չէ, Հայաստանի լինել-չլինելու խնդիր է։ Հենց այդ նպատակով պետք է առանց երկմտելու ու վարանելու ամենօրյա ռեժիմով պայքար մղենք, որպեսզի Երևանը չդառնա խրամատ, որպեսզի Երևանը Շուշիի օրը չընկնի»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը։ |