Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին: Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները հանցավորության դեմ պայքարում և այլ ուղղություններով: Պարոն Կոլոկոլցևն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին: |