ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+5 °C
«Դավիթ Սարգսյանն ու Ցոլակ Ակոպյանը խնդրեցին փոխանցել»․ Տիգրան Աբրահամյան
13:18, 26.09.2023 | mamul.am
4337 | 4

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ձերբակալվածների պահման վայրում այսօր հանդիպել եմ հայտնի լրագրող Դավիթ Սարգսյանին և Բրյուսովի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին:
2-ն էլ դասավանդում են բուհում, գիտությունների թեկնածու են, դոցենտ, բայց ինչպես հայտնի է` իշխանությունը հատկապես թշնամաբար է տրամադրված նման դեմքերի նկատմամբ:
Հերթական կարված գործերն են, ապօրինի ձերբակալությունները:
Երկուսն էլ խնդրեցին փոխանցել, որ իրենց բանտով կամ ճնշումներով ահաբեկել չի ստացվելու և ակտիվորեն շարունակելու են իրենց պայքարը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր