ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +2 °C ... +12 °C Վաղը`+10 °C
«Հայաստանի վարչախումբը թո՛ղ ավիրի երկիրը, հետո մենք բոլորս անցնենք օգնելու ավերի զոհերին»․ Վ․ Գեղամյան
17:12, 26.09.2023 | mamul.am
3658 | 1

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ներկայիս վարչախումբը թո՛ղ ավիրի երկիրը, հետո մենք բոլորս կամավորական խմբեր կազմենք ու անցնենք օգնելու ավերի զոհերին։
Սա է մերօրյա բանաձևը։
Էդ դեպքում հարց. ինչո՞ւ է մեզ պետք պետություն, եթե պետության բոլոր գործառույթները՝ պաշտպանությունից մինչև բժշկություն, մենք պետք է անենք։
Սա կոչվում է 21-րդ դարում պետությանը նախընտրել համայնքը՝ իջնելով նորից 19-րդ դար։
Այլ բան չունեմ ասելու, պարզապես երբ հրաժարվում ես քաղաքականությամբ զբաղվել, դառնում ես ուրիշի քաղաքականության կամավորը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր