ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+6 °C
«Թշնամի նիկոլի կառավարությունը հրաժարվել է մեր հայրենակիցներից»․ Նարինե Կիրակոսյան
17:30, 26.09.2023 | mamul.am
4455 | 7

Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Այս պահին Ստեփանակերտում հազարավոր կանայք, երեխաներ, ծերեր, լցված բեռնատարների, տարբեր այլ մեքենաների մեջ սպասում են գերբեռնված Բերձորով ճանապարհով դեպի Հայաստան գալուն։
Սեփական տեղեկություններվ, քանի որ ոչ մի պաշտոնյա, բնականաբար չկա ու անտերություն է, փորձում եմ իմանալ ո՞վ, որտե՞ղ է։ Կան մարդիկ, որ մեքենա կա, վառելիք էլ են գտել, բայց վարորդ չկա։ Բոլորը սոված են, հյուծված։
Սիրելի ընկերներ, Երևանում ձեր նախաձեռնություններով կազմակերպեք եկած մարդկանց հացի, կամ կեցության խնդիրները։ Թշնամի նիկոլի կառավարությունը հրաժարվել է մեր հայրենակիցներից։ Ոչ մեկին օգնություն չեն ցուցաբերում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր